ՕՖԵՐՏԱ

1. Ընդհանուր դրույթներ
1.1. Սույն փաստաթուղթը հանդիսանում է «ՄԱՆԻՖԵՍՏ ԷՅ ԷՄ» Սահմանափակ Պատասխանատվությամբ Ընկերության (ՀՎՀՀ 08265964), հետագայում՝ «Կատարող», հրապարակային առաջարկ (օֆերտա) և պարունակում է տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրի բոլոր էական դրույթները՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 451-րդ և 453-րդ հոդվածի 2-րդ մասի:
1.2. Անձը, ով կատարում է սույն հրապարակային օֆերտայի ընդունումը (ակցեպտը), դառնում է «Պատվիրատու» և ձեռք է բերում սույն պայմանագրով նախատեսված բոլոր իրավունքներն ու պարտականությունները:
1.3. Սույն հրապարակային օֆերտայի ակցեպտը հանդիսանում է ընտրված դասընթացի ամբողջական վճարումը: Միջոցների փոխանցման պահից՝ որպես Կատարողի հաշվեհամարին ստացված ծառայությունների դիմաց վճար, պայմանագիրը համարվում է կնքված Պատվիրատուի և Կատարողի միջև:
1.4. Սույն օֆերտայի ընդունումը և, համապատասխանաբար, սույն պայմանագրի կնքումը նշանակում է, որ Պատվիրատուն իրեն անհրաժեշտ չափով ծանոթացել է պայմանագրի դրույթներին, վճարային համակարգի կանոններին (այսուհետ՝ «Համակարգ»), Համակարգի և այն կայքի առանձնահատկություններին, որտեղ տեղադրված են ուսումնական նյութերը, ընդունում է Համակարգի և կայքի լիարժեք կիրառելիությունը սույն պայմանագրի նպատակներին հասնելու և անհրաժեշտ գործողությունների կատարման համար:
1.5. Սույն օֆերտայի ակցեպտ կատարելով՝ Պատվիրատուն հաստատում է, որ Կատարողի կողմից հեռահար կերպով՝ ծրագրային ապահովման (այսուհետ՝ «ԾԱ») միջոցով ծառայությունների մատուցումը լիովին համապատասխանում է իր՝ տվյալ եղանակով ծառայություններից օգտվելու հնարավորությանը:
1.6. Օֆերտայի ընթացիկ տարբերակը մշտապես հասանելի է հետևյալ հասցեով՝ https://arm.moneyfest.online/ru ։



2. Տերմիններ և սահմանումներ
2.1. Պայմանագիր – սույն փաստաթուղթը, որը հրապարակվել է համացանցում, ինչպես նաև կարող է տրամադրվել ծանոթանալու նպատակով՝ էլեկտրոնային փոստի միջոցով կամ այլ եղանակով:
2.2. Կատարող – «ՄԱՆԻՖԵՍՏ ԷՅ ԷՄ» ՍՊԸ (ՀՎՀՀ 08265964):
2.3. Պատվիրատու – անձ, ով օգտվում է Պայմանագրով նախատեսված ծառայություններից:
2.4. Ծառայություն – ֆինանսական կրթության ոլորտում վարձատրության դիմաց մատուցվող տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններ:
2.5. Առցանց դասընթաց (Դասընթաց) – տեղեկատվական-խորհրդատվական ծառայություններ, որոնք Կատարողը վճարովի հիմունքներով մատուցում է Պատվիրատուին։ Ծառայությունների մատուցումն իրականացվում է Կատարողի կողմից ուսուցողական հարթակի կայքի փակ հատվածում նյութերի (տեքստային տեղեկատվություն, աուդիո, վիդեո ձայնագրություններ, վեբինարներ՝ ուղիղ եթերով կամ ձայնագրությամբ) և առաջադրանքների տեղադրմամբ (եթե դրանք ներառված են դասընթացի ծրագրում), որոնք ուղղված են դասընթացի ծրագրով նախատեսված գիտելիքների և հմտությունների ձեռքբերմանը՝ ըստ Կատարողի սահմանած ժամանակացույցի, ինչպես նաև՝ Պատվիրատուի հարցերին գրավոր կամ բանավոր պատասխանների տրամադրմամբ (եթե այդպիսիք նախատեսված են դասընթացի ծրագրում) և դասընթացի ընթացքում տեղեկատվական աջակցության տրամադրմամբ (բոլորը միասին՝ Առցանց դասընթաց/Դասընթաց): Ծառայությունների մանրամասն նկարագրությունը, ծրագիրը, գները, անցկացման ժամկետները և այլ անհրաժեշտ տեղեկատվություն տեղադրված են կայքում:
2.6. Ծրագրային ապահովում (ԾԱ) – բրաուզերներ (օրինակ՝ Mozilla Firefox, Google Chrome, Yandex, Safari և այլն), որոնք ապահովում են մուտք տեղեկատվական ռեսուրսներին՝ ինտերնետով, ինչպես նաև այլ ծրագրեր՝ տեղեկատվության փոխանցման, պահպանման և մշակման համար։ Պատվիրատուն պարտավորվում է ինքնուրույն ապահովել ԾԱ-ի առկայությունը իր անհատական համակարգչում կամ սմարթֆոնում:
2.7. Հետադարձ կապ – տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների տրամադրում ֆինանսական կրթության ոլորտում՝ աուդիո զանգի ձևաչափով կամ տեքստային հաղորդագրությամբ Telegram-ում, կամ հեռախոսային կապի միջոցով՝ զանգի տեսքով, ինչպես նաև թեմատիկ վիդեոկոնֆերանսի տեսքով համացանցի միջոցով՝ հարցերին պատասխաններ տրամադրելով ուղիղ եթերով Telegram մեսենջերում:
2.8. Վեբինար ՝
• առցանց սեսիա՝ Կատարողի մեկնաբանություններով՝ Պատվիրատուի կողմից ընտրված դասընթացի շրջանակում,
• Կատարողի ելույթի ուղիղ հեռարձակում: Կատարողի և Պատվիրատուի միջև վեբինարի թեմայի վերաբերյալ հետադարձ կապը կատարվում է GetCourse կայքում տեղադրված չաթի միջոցով՝ ուղիղ եթերի ընթացքում կամ դրանից դուրս:
2.9. Կայք – տեղեկատվության, տեքստերի, գրաֆիկական տարրերի, դիզայնի, պատկերների, լուսանկարների և վիդեոնյութերի, այլ մտավոր գործունեության արդյունքների, ինչպես նաև համակարգչային ծրագրերի ամբողջություն, որոնք հասանելի են համացանցում, հետևյալ հասցեով՝ https://arm.moneyfest.online/ru:
2.10. Բաժանորդագրություն – անժամկետ ծառայություն, որի շրջանակում Կատարողը Պատվիրատուին տրամադրում է հնարավորություն դիտելու իր անձնական էջում՝ GetCourse հարթակում, Կատարողի կողմից սահմանված քանակությամբ բովանդակություն (վիդեոդասընթացների ձայնագրություններ, ուղիղ եթերներ): Բաժանորդագրվածների համար, կոնտենտի դիտումների քանակը սահմանափակված չէ:
3. Առարկա
3.1. Կատարողը պարտավորվում է Պատվիրատուին տրամադրել Բաժանորդագրության շրջանակում ծառայություններ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել այդ ծառայությունների համար և պատշաճ կերպով կատարել սույն Օֆերտայով սահմանված պայմանները:
3.1.1. Դասընթացի և վեբինարի անվանումը, ծրագիրը, ժամկետը (տևողությունը), անցկացման կարգը, արժեքը և այլ պայմանները հրապարակվում են Կատարողի կողմից՝ մինչ Պայմանագրի կնքումը, տեղեկատվական հաղորդակցության «Համացանցում»՝ Կատարողի պաշտոնական կայքում՝ https://arm.moneyfest.online/ru, համապատասխան էջում, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մաս:
3.1.23. Ծառայությունների մատուցումը իրականացվում է Կատարողի կողմից՝ կայքի փակ հատվածում՝ GetCourse հարթակի անձնական էջում, ուսումնական նյութերի և առաջադրանքների տեղադրման միջոցով, որոնք ուղղված են գիտելիքների և հմտությունների փոխանցմանը՝ ըստ Կատարողի սահմանած ժամանակացույցի, ինչպես նաև՝ Պատվիրատուի գրավոր և բանավոր հարցերին պատասխաններ տրամադրելով և ուսումնական ծրագրի անցման ընթացքում տեղեկատվական աջակցություն ցուցաբերելով։ Պայմանագրով նախատեսված ծառայությունները սահմանափակվում են տեղեկատվության տրամադրմամբ և հմտությունների ձևավորմամբ՝ Պատվիրատուի կողմից դրանց ինքնուրույն կիրառման նպատակով:
3.2. Պատվիրատուի համար Բաժանորդագրության տրամադրումը հանդիսանում է բաժանորդային պայմանագիր։ Պատվիրատուն պարտավոր է կատարել պարբերական բաժանորդագրությունների վճարում՝ անկախ այն հանգամանքից, իրականացվա՞ծ է արդյոք համապատասխան ծառայության մատուցումը Կատարողի կողմից (մասնավորապես՝ բովանդակության դիտումներ՝ Պատվիրատուի կողմից), թե ոչ։
3.3. Պայմանագրով նախատեսված ծառայությունները Կատարողի կողմից մատուցվում են հեռավար՝ համացանցի միջոցով, օգտագործելով համապատասխան ծրագրային ապահովում (ԾԱ):
4. Ծառայությունների մատուցման կարգը
4.1. Ուսուցման մեկնարկի օրը՝ ծառայության ամբողջական արժեքի վճարման դեպքում, Կատարողը ուղարկում է Պատվիրատուի էլեկտրոնային փոստին հղում՝ ուսուցման հարթակի կայքի հասցեով, որտեղ կանցկացվի առցանց դասընթացը, ինչպես նաև մուտքի համար անհրաժեշտ տվյալներ։ Առցանց դասընթացի ընթացքում Կատարողը տրամադրում է Պատվիրատուին հետևյալ հնարավորությունները՝
• Դիտել վեբինարի դասընթացավարի տեսապատկերը, լսել նրա ելույթը և հետևել պրեզենտացիային (եթե նման հնարավորությունը նախատեսված է վեբինարի ծրագրով)։ Վեբինարի ընթացքում մասնակիցները կարող են խոսել  դասընթացավարի հետ առցանց չաթի միջոցով՝ վերջինիս կողմից տրամադրված ժամանակահատվածում։
• Մուտք ստանալ դասերի տեսաձայնային գրառումներին (եթե նման հնարավորությունը նախատեսված է ընտրված սակագնով),
• Մուտք ստանալ տեղեկատվական նյութերին՝ տեքստային ֆորմատով էլեկտրոնային տարբերակով (եթե նման հնարավորությունը նախատեսված է ընտրված սակագնով),
• Ստանալ անհատական խորհրդատվություն՝ եթե այն նախատեսված է ընտրված սակագնով։
4.2. Դասընթացի տևողությունը նշված է կայքում։ Դասընթացի մեկնարկի ամսաթիվը հրապարակվում է կայքում։ Նույն տեղեկատվությունը կարող է լրացուցիչ ուղարկվել Պատվիրատուի էլեկտրոնային հասցեին։
4.3. Ուսուցման կայքին մուտք ունենալու ընթացքում Պատվիրատուին տրվում է իրավունք՝ կայքում տեղադրել արձագանքներ, հարցեր, լուսանկարներ և տեքստեր։ Միևնույն ժամանակ արգելվում է՝ ազգային, կրոնական կամ պետական թշնամանք սադրել, հայհոյել կամ վիրավորել համակարգի օգտատերերին և երրորդ անձանց, անցնել անձնական հարձակումների և վիճաբանությունների, տարածել ՀՀ օրենսդրությամբ և միջազգային իրավունքի նորմերով արգելված տեղեկություններ, ինչպես նաև քարոզել զենք, ալկոհոլ, թմրամիջոցներ։ Պատվիրատուն ինքնուրույն է պատասխանատվություն կրում երրորդ անձանց առաջ իր գործողությունների համար՝ կայքի ուսուցման հարթակում իրականացված գործունեության համատեքստում, այդ թվում՝ այն մասին, որ իր գործողությունները համապատասխանում են ՀՀ օրենսդրությանը և չեն խախտում երրորդ անձանց իրավունքներն ու օրինական շահերը։ Պատվիրատուն պարտավորվում է ինքնուրույն և իր հաշվին կարգավորել բոլոր պահանջները՝ ինչպես պետական մարմինների ներկայացուցիչների, այնպես էլ երրորդ անձանց կողմից՝ կապված իր գործողությունների հետ։ Նման վարքագծի ի հայտ գալու դեպքում Կատարողը իրավունք ունի արգելափակել Պատվիրատուի մուտքը ուսուցման հարթակ։ Նման պարագայում գումարի վերադարձ չի իրականացվում։ Պահված գումարը կողմերը ճանաչում են որպես տույժ՝ Պատվիրատուի գործողությունների դիմաց։
4.4. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները Կատարողը մատուցում է բացառապես Պատվիրատուին անձամբ։ Արգելվում է մուտքի տվյալների (օգտանուն, գաղտնաբառ, անհատական բանալի, հղում) փոխանցումը երրորդ անձանց, ինչպես նաև ծառայությունների համատեղ օգտագործումը կամ ձեռքբերումը երրորդ անձանց հետ՝ առանց Կատարողի հատուկ թույլտվության։ Սույն կետի խախտման դեպքում Պատվիրատուն պարտավոր է Կատարողին վճարել 4,496,907 (չորս միլիոն չորս հարյուր իննսունվեց հազար իննը հարյուր յոթ) դրամ տուգանք։
4.5. Ծառայությունները համարվում են մատուցված և ընդունված՝ առանց ծառայությունների հանձնման-ընդունման ակտ կազմելու։
4.6. Բաժանորդագրությամբ մատուցվող ծառայությունները համարվում են մատուցված՝ Պատվիրատուին բովանդակությանը մուտքի հնարավորության տրամադրման պահից։
4.7. «Թրեյդինգի Արվեստանոց. Պրակտիկա և Եկամուտ» խմբային դասընթացի շրջանակում դասընթացավարները (մասնագետները) փոփոխվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ։
5. Ծառայությունների մատուցման ժամկետներն ու դրանց տեղափոխման կարգը
5.1. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման ժամկետը կախված է Պատվիրատուի կողմից ընտրված դասընթացից և տեղադրվում է Կատարողի կողմից՝ մինչև պայմանագրի կնքումը, համացանցում ՝ Կատարողի պաշտոնական կայքում՝ https://arm.moneyfest.online/ru հասցեով՝ համապատասխան էջում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժան մաս։
5.2. Ուսումնական ծրագրի ժամանակացույցն ու բովանդակությունը տեղադրվում են կայքում և GetCourse հարթակի փակ բաժնում։
5.3. Դասընթացի ծրագրով նախատեսված հետադարձ կապը վեբինարների տեսքով Կատարողի կողմից իրականացվում է շաբաթական առնվազն երկու անգամ։ Տոնական օրերին վեբինարների հաճախականությունը կարող է փոխվել, և տվյալ դասընթացը տեղափոխվում է մոտակա աշխատանքային օրերին։
5.4. Տնային առաջադրանքների կատարաման ժամկետները տեղադրվում են GetCourse հարթակում և համաձայնեցվում են կողմերի միջև անհատապես։
5.5. Պատվիրատուն իրավունք ունի դիմել Կատարողին գրավոր դիմումով՝ պայմանագրով նախատեսված և արդեն վճարված ծառայությունների մատուցման ժամկետների տեղափոխման համար՝ կցելով փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ տվյալ ուսումնական հոսքում մասնակցելն անհնար է (օրինակ՝ հիվանդանոցում գտնվելու վերաբերյալ տեղեկանք, աղետների մասին փաստաթղթեր կամ այլ իրադարձություններ, որոնք իրականում խոչընդոտում են ծառայությունների ստացմանը)։ Կատարողը իրավունք ունի, սակայն պարտավոր չէ բավարարել այդ դիմումը՝ եթե միաժամանակ առկա են հետևյալ պայմանները․
• Պատվիրատուն դիմել է ոչ ուշ, քան տվյալ ուսումնական հոսքի մեկնարկից հետո 10 օրացույցային օրվա ընթացքում։
• Պատվիրատուի ներկայացրած փաստաթղթերը հավաստում են տվյալ հոսքում ծառայությունների ստացման անհնար լինելը։
• Իրական հնարավորություն կա Պատվիրատուին ընդգրկել հաջորդ ուսումնական հոսքում։
5.6. Եթե Պատվիրատուն դիմում է մատուցման ժամկետների տեղափոխման համար սահմանված ժամկետից հետո, Կատարողը կարող է բավարարել դիմումը միայն այն դեպքում, երբ Պատվիրատուն լրացուցիչ վճարում է դասընթացի արժեքի ևս 50%-ը։
5.7. Սույն պայմանագրով մեկ դասընթացի (խմբային կամ անհատական առցանց դասի, գործնական կամ այլ դասընթացի) անցկացումը համարվում է պատշաճ որակով և ժամկետում մատուցված, ինչպես նաև՝ Պատվիրատուի կողմից ընդունված, եթե Պատվիրատուն այդ դասի օրվանից սկսած 24 ժամվա ընթացքում չի ներկայացրել փաստարկված առարկություն մատուցված ծառայության որակի կամ ծավալի վերաբերյալ՝ ուղարկելով համապատասխան դիմում հետևյալ հասցեներից որևէ մեկով՝ ՀՀ, Երևան, Արաբկիրի վարչական շրջան, Ադոնցի փողոց, շենք 14/1, կամ էլեկտրոնային հասցեով՝ moneyfestam@gmail.com։
5.8. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունները համարվում են պատշաճ որակով և ժամկետում մատուցված, ինչպես նաև՝ Պատվիրատուի կողմից ընդունված, եթե դասընթացի ավարտից հետո երեք (3) օրացույցային օրվա ընթացքում Պատվիրատուն չի ներկայացրել փաստարկված առարկություն՝ մատուցված ծառայությունների որակի կամ ծավալի վերաբերյալ՝ ուղարկելով համապատասխան դիմում նշված հասցեներից որևէ մեկով՝ ՀՀ, Երևան, Արաբկիրի վարչական շրջան, Ադոնցի փողոց, շենք 14/1, կամ էլեկտրոնային հասցեով՝ moneyfestam@gmail.com։


6. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները
6.1. Կատարողը պարտավորվում է՝
6.1.1. Պատվիրատուի կողմից վճարումը ստանալուց հետո 1 (մեկ) ժամվա ընթացքում (բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում) տրամադրել Պատվիրատուին անհատական մուտք ուսումնական ծրագրին՝ կայքի փակ բաժնի՝ GetCourse հարթակի անձնական էջի միջոցով։ Մուտքը ուսումնական նյութերին ապահովվում է՝ փակ բաժնի մուտքի գաղտնաբառերն ուղարկելով Պատվիրատուի էլեկտրոնային հասցեին, որը նա նշել է դասընթացը գնելիս։
6.1.2. Պատվիրատուին տրամադրել տեղեկություն նախատեսվող ուսումնական ծրագրի մասին՝ այն տեղադրելով կայքի փակ բաժնում կամ GetCourse հարթակում։
6.1.3. Կազմակերպել և անցկացնել հետադարձ կապ դասընթացի ծրագրով սահմանված կարգով։ Տեղեկությունը նման դասընթացների անցկացման ժամանակի և վայրի մասին տեղադրվում է կայքի փակ բաժնում կամ GetCourse հարթակում և/կամ ուղարկվում Պատվիրատուի կողմից նշված էլեկտրոնային հասցեին՝ ոչ ուշ, քան 2 (երկու) օր առաջ։
6.1.4. Պահել Պատվիրատուից ստացված գաղտնի տեղեկությունները պայմանագրով նախատեսված տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների մատուցման շրջանակում։
6.1.5. Պահպանել Պատվիրատուի անձնական տվյալների մշակման, փոխանցման և պաշտպանության մասին օրենսդրությամբ սահմանված պահանջները։
6.1.6. Կատարողը պարտավոր չէ տալ խորհրդատվություն՝ բորսաներում առևտրի վերաբերյալ հարցերում։
6.2. Կատարողը իրավունք ունի՝
6.2.1. Միակողմանի կարգով փոխել ուսումնական նյութերի տեղադրման, հետադարձ կապի և խորհրդատվությունների ժամանակացույցը՝ առանց դրանց պարբերականության փոփոխման, ինչպես նաև փոխել և լրացնել դասերի և առաջադրանքների բովանդակությունը։
6.2.2. Պահանջել Պատվիրատուից պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները։
6.2.3. Միակողմանի կարգով փոփոխել և լրացնել պայմանագրի պայմանները՝ առանց Պատվիրատուի նախնական համաձայնության, ապահովելով այդ փոփոխությունների հրապարակումը https://arm.moneyfest.online/ru կայքում՝ դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն մեկ օր առաջ։
6.2.4. Միակողմանի կարգով լուծարել պայմանագիրը՝ Պատվիրատուի կողմից պայմանագրի էական խախտման դեպքում։ Այս դեպքում Պատվիրատուի վճարած գումարները չեն վերադարձվում և համարվում են տույժ՝ պայմանագրի խախտման համար։ Էական խախտում է համարվում հեղինակային իրավունքի ցանկացած խախտում՝ ներառյալ սույն պայմանագրի 4.4 կետի մեկանգամյա խախտումը։ Կատարողի հայեցողությամբ էական խախտում կարող է համարվել նաև սույն պայմանագրի 4.3 կետի խախտումը՝ մեկ կամ մի քանի անգամ։
6.2.5. Արգելափակել Պատվիրատուի մասնակցությունը հետադարձ կապին կամ տեսադասերի մեկնաբանություններին՝ առանց գումարի վերադարձի, եթե նա խախտել է վարքականոնները, մասնավորապես՝ ազգերի հակամարտությունների հրահրում, շեղել մասնակիցներին վեբինարի թեմայից, տարածել է սպամ կամ գովազդ, արտահայտվել է ոչ պատշաճ կերպով, վիրավորել է դասընթացավարին կամ մյուս մասնակիցներին։ Արգելափակումը կարող է լինել ժամանակավոր կամ մինչև ուսումնական ծրագրի ավարտը։
6.2.6. Սույն պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման համար ներգրավել երրորդ անձանց։ Կատարողը պատասխանատվություն չի կրում երրորդ անձանց հակաիրավական գործողությունների համար, սակայն պարտավորվում է հնարավորինս պաշտպանել Պատվիրատուի իրավունքներն ու շահերը։
6.3. Պատվիրատուն պարտավորվում է՝
6.3.1. Ծառայություններից օգտվելու համար Պատվիրատուն պետք է ունենա անհատական համակարգիչ՝ ինտերնետ կապով, ականջակալներով, խոսափողով և անհրաժեշտ ծրագրային ապահովմամբ։
6.3.2. Ծառայության ընտրությունից, սույն հրապարակային առաջարկի ընդունումից և ամբողջական կամ մասնակի վճարումից հետո՝ հետևել ուսումնական ծրագրի ժամանակացույցին, Կատարողի առաջադրանքների նպատակին ու բովանդակությանը, կատարել առաջադրանքները սահմանված ժամկետներում և հետևել Կատարողի ցուցումներին։
6.3.3. Կատարողին տրամադրել ակտուալ տվյալներ՝ տեղեկատվական նյութեր ուղարկելու և շփման համար՝ անուն, ազգանուն, էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար։
6.3.4. Հետևել վարվելակերպի կանոններին հետադարձ կապի ընթացքում, հարգել Կատարողին և մյուս մասնակիցներին։
6.3.5. Չձայնագրել, չտարածել, չհրապարակել, չտեղադրել համացանցում, չպատճենել կամ չվաճառել Կատարողի կողմից տրամադրված նյութերը, չստեղծել դրանց հիման վրա տեղեկատվական նյութեր՝ շահույթ ստանալու նպատակով և չօգտագործել դրանք ոչ անձնական նպատակներով։
6.3.6. Ձեռնպահ մնալ վեբինարների, առցանց դասերի կամ տեքստային նյութերի ձայնագրումից ու տարածումից (այդ թվում՝ համացանցում՝ վճարովի կամ անվճար եղանակով), ինչպես նաև դրանց վերահեռարձակման այլ անձանց համար, որոնք պայմանագիր չեն կնքել Կատարողի հետ։ Սույն կետի խախտման դեպքում Կատարողը դադարեցնում է մուտքը համակարգ, իսկ Պատվիրատուն պարտավորվում է վճարել 22,484,533 (քսաներկու միլիոն չորս հարյուր ութսունչորս հազար հինգ հարյուր երեսուներեք) դրամ տուգանք։ Հեղինակային իրավունքի խախտման դեպքում մեղավոր անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն։
6.3.7. Չհանձնել այլ անձանց և ապահովել գաղտնաբառերի գաղտնիությունը՝ GetCourse հարթակի անձնական էջի և Կատարողի կողմից օգտագործվող հատուկ ծրագրերի նկատմամբ։
6.3.8. Չփոփոխել կայքի ծրագրային կոդը, չկատարել գործողություններ՝ կայքի աշխատանքը խաթարելու նպատակով։
6.3.9. Չտեղադրել կայքում երրորդ անձանց անձնական տվյալներ առանց նրանց համաձայնության՝ ներառյալ բնակության հասցեներ, հեռախոսահամարներ, անձնագրային տվյալներ, էլ. հասցեներ։
6.3.10. Չտեղադրել կայքում գովազդ, կոմերցիոն առաջարկներ կամ այլ քարոզչական տեղեկատվություն՝ առանց Կատարողի համաձայնության։
6.4. Պատվիրատուն իրավունք ունի՝
6.4.1. Դիմել Կատարողին գրավոր դիմումով՝ պայմանագրով վճարված ծառայությունների մատուցման ժամկետների տեղափոխման համար՝ պայմանագրի 5.5 կետով սահմանված կարգով։
7. Ծառայությունների արժեքը և վճարման կարգը
7.1. Սույն պայմանագրով նախատեսված տեղեկատվական-խորհրդատվական ծառայությունների արժեքը հրապարակվում է https://arm.moneyfest.online/ru կայքում և կարող է փոփոխվել Կատարողի կողմից միակողմանի կարգով ցանկացած ժամանակ։ Նոր արժեքը ուժի մեջ է մտնում դրա հրապարակման պահից և չի տարածվում մինչև այդ վճարված ծառայությունների վրա։
7.2. Ընտրված ծառայության վճարումը Պատվիրատուի կողմից իրականացվում է կանխավճարի կարգով՝ Կատարողի հաշվեհամարին ամբողջությամբ (100%) փոխանցմամբ։ Եթե վճարվող գումարը պակաս է ծառայության արժեքից, ապա պայմանագիրը համարվում է չկնքված։
7.3. Վճարման պահ է համարվում Կատարողի հաշվեհամարին դրամական միջոցների մուտքագրումը։
7.4. Բաժանորդագրության վճարում
7.4.1. Պատվիրատուն թույլատրում է Կատարողին յուրաքանչյուր հաշվարկային ժամանակաշրջանի (որն համարժեք է ծառայության պատվերի սկզբնական ժամկետին) ավարտին գանձել բաժանորդագրության համար սահմանված պարբերական բաժանորդային վճար՝ ավտոմատ երկարաձգման պայմաններով։ Բաժանորդագրության ստանդարտ հաշվարկային ժամանակաշրջանը (1 ամիս) կազմում է 30 օր։
7.4.2. Կատարողը կարող է Պատվիրատուին տրամադրել բաժանորդագրություն ձեռք բերելու հնարավորություն ավելի երկար հաշվարկային ժամանակաշրջանով (օրինակ՝ 90, 180, 360 օր)՝ ստանդարտ կամ հատուկ գներով։ Հաշվարկային ժամանակաշրջանի տևողությունը որոշում է Կատարողը։
7.5. Բաժանորդագրության վճարման կարգ
7.5.1. Պատվիրատուն բաժանորդագրության համար կատարում է կանխավճար յուրաքանչյուր հաշվարկային ժամանակաշրջանի համար։ Նոր բաժանորդային ժամանակաշրջանի գումարը գանձվում է ավտոմատ կերպով՝ բաժանորդագրության գործող ժամանակաշրջանի ավարտի հաջորդ օրը։ Պատվիրատուն իր հերթին, պարտավոր է ինքնուրույն վերահսկել վճարման ժամկետները։
7.5.2. Պատվիրատուն համաձայնություն է տալիս ավտոմատ կերպով գումարների գանձմանը իր բանկային հաշվից (բանկային քարտից, որը կապված է անձնական էջին) բաժանորդագրության ավտոմատ երկարաձգման շրջանակում։
7.5.3. Եթե ավտոմատ գանձման պահին Պատվիրատուի բանկային հաշվին բավարար միջոցներ չկան, ապա գանձման փորձը կրկնվում է առաջին փորձից մեկ օր անց, բայց ոչ ավել քան 3 անգամ։
7.5.4. Եթե Պատվիրատուն ամբողջությամբ չի վճարել նոր հաշվարկային ժամանակաշրջանի բաժանորդագրության արժեքը, ապա վճարված ժամանակաշրջանի ավարտի հաջորդ օրը բաժանորդագրության հասանելիությունը դադարեցվում է։
8. Դրամական միջոցների վերադարձի պայմանները և կարգը
8.1. Դրամական միջոցների վերադարձը Կատարողի կողմից իրականացվում է Պատվիրատուի դիմումի հիման վրա, որը պետք է ուղարկվի հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ moneyfestam@gmail.com։ Դիմումը կարող է ուղարկվել ոչ ուշ, քան ծառայությունների մատուցման ժամկետի ավարտը։ Կատարողը վերադարձնում է դրամական միջոցները՝ հանած Կատարողի փաստացի ծախսերը, որոնք սահմանվում են վերադարձի պահին սույն պայմանագրի 8.2 կետի համաձայն։
8.2. Կատարողի փաստացի ծախսերին դասվում են (բայց չեն սահմանափակվում հետևյալով)՝բանկային և վարկային կազմակերպությունների, ինչպես նաև համապատասխան վճարային համակարգերի միջնորդավճարները, որոնք գանձվում են դրամական միջոցների վերադարձի համար,Կատարողի աշխատակիցների և կապալառուների աշխատավարձերը, ովքեր ներգրավված են ուսումնական ծրագրում,Կատարողի կողմից ուսուցման գործընթացում օգտագործված ծրագրային ապահովման ծախսերը կամ երրորդ անձանց կողմից մատուցված ծառայությունների վճարները,ինչպես նաև Պատվիրատուին տրամադրված բոնուսային նյութերի արժեքը։ Բացի այդ, փաստացի ծախսերի մեջ ներառվում է՝ Պատվիրատուին տրամադրված ուսումնական նյութերի արժեքը, Կատարողի կողմից կազմակերպված Դասընթացների և այլ առցանց հանդիպումների արժեքը՝ անկախ նրանից՝ Պատվիրատուն օգտվել է տվյալ նյութերից կամ մասնակցել է դասընթացներին, թե ոչ (եթե բացակայությունը չի եղել հարգելի պատճառներով)։
Դրամական միջոցների վերադարձի գումարը (չանցկացված ուսուցման դիմաց) հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
X = Y – W,
որտեղ՝
X – վերադարձի ենթակա գումարը,
Y – Պատվիրատուի կողմից ձեռք բերված ուսումնական դասընթացի արժեքը,
W – ուսուցման արժեքը՝ կախված մասնակցած ամիսների քանակից։

Փորձագետի հետ անհատական հանդիպումներ / Փորձագետի անհատական ուղեկցում


Խմբային պարապմունքներ «Թրեյդինգի արվեստանոց․ պրակտիկա և եկամուտ»


անցած ուսուցման ամիսների քանակը

անցած ուսուցման արժեքը (W), դրամով

անցած ուսուցման ամիսների քանակը

անցած ուսուցման արժեքը (W), դրամով

1

1149990

1

449990

2

1999990

2

699990

3

2699990

3

699990

4

2699990

4

1149990

5

2699990

5

1149990

6

4999990

6

1299990

7

4999990

7

1299990

8

4999990

8

1599990

9

4999990

9

1599990

10

4999990

10

1799990

11

4999990

11

1799990

12

8999990

12

1999990




8.3. Գումարի վերադարձի կամ վերադարձից հրաժարվելու մասին որոշումը Կատարողը ընդունում է 10 (տաս) աշխատանքային օրվա ընթացքում՝ Հայցորդի համապատասխան դիմումը ստանալուց հետո։
8.4. Ծառայությունների մատուցման ավարտից հետո ներկայացված գումարի վերադարձի պահանջը Քննարկվում է Կատարողի կողմից այն դեպքում, եթե Հայցորդը ներկայացնի գրավոր ապացույցներ այն մասին, որ ձեռք բերված ծառայությունների փաթեթում ընդգրկված համապատասխան ծառայությունը չի մատուցվել (կամ մատուցվել է անբավարար) Կատարողի մեղքով։ Ծառայության չմատուցման (կամ անորակ մատուցման) փաստի հաստատման դեպքում, Կատարողը վերադարձնում է գումարը՝ հանելով փաստացի ծախսերը, ինչպես սահմանված է սույն Պայմանագրի 8.2 կետով։
8.5. Կատարողը իրավասու է մերժել Հայցորդի կողմից գումարի վերադարձի դիմումը՝ վերջինիս կողմից Կատարողի կամ ուսուցման ծրագրի մյուս մասնակիցների նկատմամբ անհարգալից վերաբերմունքի առկայության դեպքում։
8.6. Գումարի վերադարձի պահանջը բավարարվելու դեպքում՝ Կատարողը դադարեցնում է Հայցորդի հասանելիությունը ուսումնական նյութերին մեկ (1) աշխատանքային օրվա ընթացքում՝ Կատարողի կողմից Հայցորդին համապատասխան վերադարձի որոշման ուղարկման օրվանից։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ գումարի վերադարձի պահանջը համարվում է նաև սույն Պայմանագրի 1.2 կետով տրված ակցեպտից հրաժարում։
8.7. Օգտվողը կարող է հրաժարվել Բաժանորդագրության ավտոմատ երկարաձգումից։ Այդ դեպքում, Բաժանորդագրությունը մնում է ուժի մեջ մինչև ընթացիկ վճարված հաշվարկային շրջանի ավարտը՝ ըստ Պայմանագրի պայմանների համապատասխան Բաժանորդագրության տեսակի։ Նոր հաշվարկային շրջանի համար գումար չի գանձվում։ Հրաժարվել պետք է ոչ ուշ, քան ընթացիկ հաշվարկային շրջանի վերջին օրը։
8.8. Բաժանորդագրության ավտոմատ երկարաձգումից հրաժարվելու կարգը։

8.8.1. Օգտվողը կարող է անջատել Բաժանորդագրության ավտոմատ երկարաձգումը կայքի իր Անձնական էջում։ Դրա համար Օգտվողը պետք է անցնի նույնականացում և հանի «Ավտոմատ երկարաձգել» կոճակը «Իմ գնումները» – «Ձեռք բերված ապրանքներ» – «Գնում» – «Երկարաձգում» բաժինների միջոցով։
8.9. Բաժանորդագրության դիմաց կատարված վճարները նախորդ հաշվարկային ժամանակաշրջանների համար վերադարձի ենթակա չեն, քանի որ տվյալ ժամանակահատվածների ծառայությունները Կատարողի կողմից արդեն իսկ պատշաճ կերպով մատուցվել են՝ անկախ այն հանգամանքից, դիտել է արդյոք Հայցորդը, թե ոչ (բաժանորդային պայմանագրի համաձայն), և հանդիսանում են վճարման ենթակա։
казчиком.
9. Կողմերի պատասխանատվություն
9.1. Կատարողը պատասխանատվություն չի կրում այն դեպքերում, երբ Ծառայությունները չեն կարող մատուցվել Պատվիրատուին Կատարողից անկախ պատճառներով, մասնավորապես՝ Պատվիրատուի կողմից ինտերնետի, սարքավորումների կամ ծրագրային ապահովման աշխատանքի խափանումների պատճառով։ Նման դեպքում ծառայությունները համարվում են պատշաճ կերպով մատուցված և ենթակա են լիարժեք վճարման։
9.2. Կատարողի կողմից պայմանագրի շրջանակում տրամադրված որևէ տեղեկատվություն, նյութեր և/կամ խորհրդատվություններ չեն հանդիսանում ներդրումային առաջարկներ կամ երաշխիքներ։ Կատարողի կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա որոշումներ ընդունելը ամբողջությամբ գտնվում է Պատվիրատուի իրավասության ներքո։ Կատարողը պատասխանատվություն չի կրում հնարավոր կորուստների համար, եթե Պատվիրատուն կատարում է գործարքներ կամ ներդրումներ ֆինանսական գործիքներում Կատարողի կողմից տրամադրված տվյալների հիման վրա, և խորհուրդ չի տալիս օգտագործել այդ տեղեկատվությունը որպես միակ աղբյուր՝ ներդրումային որոշում կայացնելիս։ Պատվիրատուն ամբողջությամբ կրում է պատասխանատվությունն ու ռիսկերը՝ կապված Կատարողի կողմից տրամադրված նյութերի և տեղեկատվության օգտագործման հետ։
9.3. Չնայած Կատարողի կողմից իրականացվող բոլոր հնարավոր միջոցներին՝ պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցման անխափանությունն ամբողջությամբ չի երաշխավորվում։ Ինտերնետային կապի անբավարար որակի դեպքում ծրագրային ապահովման կայուն աշխատանքը նույնպես չի երաշխավորվում, ինչն էլ կարող է խոչընդոտել կամ անհնար դարձնել պայմանագրով նախատեսված ծառայությունների մատուցումը։
9.4. Կողմերը ազատվում են պատասխանատվությունից պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար ֆորս–մաժորային հանգամանքների առկայության ժամանակ։ Այդ ընթացքում Կողմերը փոխադարձ պահանջներ չունեն և յուրաքանչյուր կողմ կրում է ֆորս–մաժորային իրավիճակներից առաջացած ռիսկերը։ Նման հանգամանքների մասին Կատարողը պարտավոր է տեղեկացնել Պատվիրատուին՝ համապատասխան տեղեկատվությունը տեղադրելով կայքում և/կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ՝ Պատվիրատուի կողմից վճարման պահին նշված էլ. հասցեին։ Պատվիրատուն պարտավոր է Կատարողին ուղարկել նամակ՝ նշելով «Ֆորս–մաժոր» թեմայի դաշտում՝ հետևյալ հասցեին՝ moneyfestam@gmail.com։ Ֆորս–մաժորային հանգամանքների շարքում Կողմերը հասկանում են՝ հրդեհ, ջրհեղեղ, երկրաշարժ, գործադուլներ և այլ աղետներ, պատերազմական գործողություններ, օրենսդրական կամ իրավական ակտեր, որոնք խոչընդոտում են պայմանագրի կատարմանը, ինչպես նաև հանկարծակի ու անհետաձգելի հոսպիտալացում՝ փաստաթղթերով հաստատված։ Պատվիրատուի արձակուրդում կամ գործուղման մեջ գտնվելը, ինտերնետ կապի վճարումը չիրականացնելը, կամ տեխնիկական միջոցների խափանումները չեն համարվում ֆորս–մաժորային հանգամանքներ։
9.5. Կատարողի ընդհանուր պատասխանատվությունը պայմանագրով ցանկացած պահանջի կամ բողոքի դեպքում սահմանափակվում է Պատվիրատուի կողմից Կատարողին կատարված վճարման գումարով։ Միևնույն ժամանակ, Կատարողից կարող է գանձվել միայն իրական վնասը, այլ ոչ թե չստացված շահույթը։
10. Անձնական տվյալներ և դրանց օգտագործում
10.1. Պատվիրատուն իր համաձայնությունն է տալիս Կատարողին՝ մշակելու իր անձնական տվյալները, որոնք տրամադրվել են փակ բաժնում՝ GetCourse հարթակում գտնվող Անձնական էջում, գրանցման ժամանակ, մասնավորապես՝ անուն, ազգանուն, նկար, էլեկտրոնային հասցե, կոնտակտային հեռախոսահամար, հաղորդակցման ծրագրերում և սոցիալական ցանցերում ունեցած հաշիվներ։
10.2. Անձնական տվյալների մշակումը նշանակում է՝ տվյալների գրանցում, համակարգում, կուտակում, պահպանում, ճշգրտում (թարմացում, փոփոխում), ստացում, օգտագործում, փոխանցում (տարածում, տրամադրում, հասանելիություն), անհատականացման չպատկանող տվյալների դեպքում՝ անանունացում, արգելափակում, ջնջում, ոչնչացում՝ համապատասխան ՀՀ օրենսդրությամբ, այն դեպքերում, երբ անհրաժեշտ չէ գրավոր համաձայնություն։
10.3. Անձնական տվյալների մշակումը իրականացվում է պայմանագրով Կատարողի պարտավորությունների կատարման նպատակով, Պատվիրատուին հետադարձ կապ ապահովելու նպատակով՝ Կայքի, ուսումնական ծրագրերի, վիդեոդասընթացների օգտագործման ընթացքում, ինչպես նաև՝ Պատվիրատուի գրանցման ժամանակ նշված էլեկտրոնային հասցեին տեղեկատվական և գովազդային հաղորդագրություններ ուղարկելու նպատակով։
10.4. Պատվիրատուի անձնական տվյալների մշակումը Կատարողը իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող տվյալների բազաների միջոցով։
10.5. Պատվիրատուն ցանկացած ժամանակ կարող է հրաժարվել իր համաձայնությունից անձնական տվյալների մշակման վերաբերյալ՝ ուղարկելով համապատասխան ծանուցում հետևյալ հասցեին՝ Երևան, Արաբկիրի վարչական շրջան, Ադոնցի փողոց, տուն 14/1։ Միևնույն ժամանակ, Պատվիրատուն հասկանում է և ընդունում, որ դա կարող է պահանջել Պատվիրատուի մասին տեղեկատվության՝ այդ թվում՝ փակ բաժնում գտնվող հաշվի և դասընթացի նյութերի հասանելիության ջնջում։
10.6. Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը Կատարողից կամ վերջինիս կողմից լիազորված երրորդ անձանցից տեղեկատվական հաղորդագրություններ և գովազդային նյութեր ստանալու՝ գրանցման ժամանակ տրամադրած էլեկտրոնային հասցեով և կոնտակտային հեռախոսահամարով։ Տվյալ համաձայնությունից կարող է հրաժարվել ցանկացած պահի` համապատասխան ծանուցում ուղարկելով վերոնշյալ հասցեին։
10.7. Պատվիրատուն տալիս է իր համաձայնությունը, որ իր նկարը կարող է օգտագործվել որպես պրոֆիլի լուսանկար (ավատար)՝ Կատարողի կողմից՝ անվճար հիմունքներով։
10.8. Տեղադրելով կայքում կամ ուսումնական հարթակում տեքստեր, լուսանկարներ, կարծիքներ և այլ բովանդակություն՝ Պատվիրատուն տրամադրում է Կատարողին ոչ բացառիկ իրավունքներ՝ այդ բովանդակության հանրային ցուցադրման, մշակման, վերարտադրության, և տարածման համար՝ առանց տարածքային կամ ժամկետային սահմանափակումների և առանց փոխհատուցման։ Պատվիրատուի բովանդակությունը հասանելի կլինի ինչպես իրեն, այնպես էլ առցանց դասընթացի մյուս մասնակիցներին։
11. Հեղինակային իրավունքների պաշտպանություն
11.1. Կայքը և Դասընթացը պարունակում են ինտելեկտուալ գործունեության արդյունքներ, որոնք պատկանում են Կատարողին, նրա փոխկապակցված անձանց և այլ առնչվող կողմերին, ներկայացուցիչներին, ինչպես նաև Կատարողի անունից գործող բոլոր մյուս անձանց։
11.2. Պատվիրատուն ընդունում և համաձայնում է, որ Կայքի և Դասընթացի ողջ բովանդակությունը պաշտպանված է հեղինակային իրավունքով, ապրանքային նշանի իրավունքով և ինտելեկտուալ գործունեության այլ իրավունքներով։ Նշված իրավունքները վավեր են և պաշտպանվում են բոլոր ձևերով, բոլոր կրիչներով և բոլոր տեխնոլոգիաների նկատմամբ՝ անկախ դրանց առկայությունից կամ հետագայում ստեղծվելուց։ Կայքի և Դասընթացների որևէ բովանդակության նկատմամբ որևէ իրավունքներ չեն փոխանցվում Պատվիրատուին՝ Կայքը օգտագործելու կամ տվյալ պայմանագիրն ընդունելու արդյունքում։ Այդ բովանդակության թվում են, բայց չեն սահմանափակվում՝ աուդիովիզուալ աշխատանքներ, տեքստային և գրաֆիկական նյութեր, համակարգչային ծրագրեր, ապրանքային նշաններ։
11.3. Կայքի և/կամ Դասընթացի նյութերը մեջբերելիս (եթե նման հնարավորություն տրամադրվում է Կայքի ֆունկցիոնալությամբ) Պատվիրատուն պարտավորվում է նշել հղում դեպի Կայք։
11.4. Եթե Պատվիրատուն խախտում է Կատարողի հեղինակային իրավունքների պաշտպանությանն առնչվող պայմանագրային դրույթները, Կատարողը իրավունք ունի պահանջելու փոխհատուցում 6 939 715 (վեց միլիոն իննհարյուր երեսուն ինը հազար յոթ հարյուր տասնհինգ) դրամի չափով՝ յուրաքանչյուր խախտման դեպքի համար, ինչպես նաև փոխհատուցում բոլոր պատճառված վնասների, այդ թվում՝ բաց թողնված շահույթի համար։
12. Վերջնական դրույթներ
12.1. Սույն Պայմանագիրը ուժի մեջ է մտնում Պատվիրատուի կողմից դրա ընդունման պահից՝ համաձայն սույն Պայմանագրի 1.3 կետի, և գործում է մինչև Կողմերի կողմից պարտավորությունների ամբողջական կատարումը։
12.2. Կողմերի միջև առաջացած բոլոր վեճերն ու տարաձայնությունները լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ անհնարինության դեպքում՝ դատական կարգով՝ համաձայն Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության՝ Կատարողի գրանցման վայրում:
12.3. Եթե Կատարողը ձեռնպահ է մնում որևէ գործողություն ձեռնարկելուց Պատվիրատուի կողմից Պայմանագրի խախտման պարագայում, Կատարողը ցանկացած պահի կարող է ձեռնարկել համապատասխան միջոցներ իր շահերի և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության համար՝ համապատասխան օրենսդրությանը։
12.4. Եթե դատարանը որևէ դրույթ ճանաչի անվավեր կամ չկիրառվող, դա չի հանգեցնում Պայմանագրի մնացած դրույթների անվավեր ճանաչմանը։
13. Ռեկվիզիտներ
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն «ՄԱՆԻՖԵՍՏ ԷՅ ԷՄ»
Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Ադոնցի փողոց 14/1
ՀՎՀՀ 08265964
Էլ․ հասցե`  moneyfestam@gmail.com